Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զուրաբիշվիլին կշարունակի պայքարը պետության ղեկավարի պաշտոնի համար

Զուրաբիշվիլին կշարունակի պայքարը պետության ղեկավարի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, բրիֆինգում հայտարարել Է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար կշարունակի պայքարել ընտրությունների երկրորդ փուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրում նախագահական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 28-ին: Ընտրական մրցավազքի առաջատարը դարձել Է Զուրաբիշվիլին (38,64 տոկոս), նրան հաջորդել Է միավորված ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն (37,73 տոկոս): Քանի որ նրանցից ոչ ոք չի հաղթահարել 50-տոկոսանոց շեմը, երկրում կկայանա ընտրությունների երկրորդ փուլ:

Զուրաբիշվիլին երկու օր ամեն կերպ խուսափում Էր ԶԼՄ-ների հետ շփումներից, չնայած լրագրողների ջանքերին: Այսպես, նախօրյակին թղթակիցները նրան «բռնել Էին» փողոցում, սակայն Զուրաբիշվիլին թիկունք Էր դարձրել նրանց, ասելով, թե ԶԼՄ-ների հարցերին կպատասխանի, «երբ նրանց կկանչեն»:

«Ես պատրաստ եմ, մենք պատրաստ ենք երկրորդ փուլին: Մենք պատրաստ ենք պայքարին, որովհետեւ ես հավատում եմ ձեզ: Ես հավատում եմ ձեր ընտրությանը, ես հավատում եմ ձեր իմաստնությանը, հավատում եմ, որ դուք գիտեք՝ ինչ եք ցանկանում Վրաստանի համար: Ես հավատում եմ, որ դուք լավ եք հասկանում, որ այսօր պետք Է ընտրություն անել ոչ թե երկու թեկնածուների, երկու կուսակցությունների միջեւ, այլ այսօր պետք Է ընտրություն կատարել երկու Վրաստանների միջեւ:

Ինչպեսի Վրաստան ենք մենք ցանականում. դա մեր ընտրությունն Է եւ դա երկրորդ փուլն Է»,- ասել Է Զուրաբիշվիլին դիմելով երկրի բնակիչներին: Բրիֆինգի ընթացքում նախագահի թեկնածուն նաեւ շնորհակալություն Է հայտնել իր կողմնակիցներին առաջին փուլում իրեն ցուցաբերած աջակցության համար: Վերջին ժամանակներս Զուրաբիշվիլիի գործելակերպը տարբեր լուրերի տեղիք Էր տվել ԶԼՄ-ներում: Իշխող կուսակցությունում աղբյուրի խոսքով, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին կուսակցության ղեկավարներին ասել Է, որ «եթե ընտրությունների երկրորդ փուլում Զուրաբիշվիլին չկարողանա համոզիչ հաղթանակ տանել, ապա ոմանք կհայտնվեն քաղաքական աղբանոցում»:

Իշխող կուսակցությունում ակնկալում Էին, որ Զուրաբիշվիլիի հաղթանակ կտանի արդեն առաջին փուլում: Խոսակցություններ են ծավալվում նաեւ այն մասին, որ Զուրաբիշվիլին «Վրացական երազանքին» մեղադրել Է այն բանում, որ իր նախընտրական արշավը հարկ եղած ձեւով չի նախապատրաստվել եւ Իվանիշվիլիին սպառնացել Է իր թեկնածությունը հանել ընտրություններից: Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մինչեւ դեկտեմբերի 2-ը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am