Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միասնական ագրոքաղաքականության մշակումը ԵԱՏՄ շուկայի համար  կարող է կայուն դիրք ապահովել

Միասնական ագրոքաղաքականության մշակումը ԵԱՏՄ շուկայի համար  կարող է կայուն 
դիրք ապահովել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական շաբաթ»-ի  շրջանակներում  Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները ներկայացնող գործընկերները քննարկել են գյուղատնտեսության ապագան է, մրցունակ ենթակառուցվածքների ստեղծումը: Ֆորումի «ԵԱՏՄ գյուղատնտեսության ապագան – ընդհանուր ենթակառուցվածք» բիզնես-երկխոսության մասնակիցները նշել են, որ ժամանակակից ենթակառուցվածքները թույլ են տալիս բարձրացնել արտադրանքի մրցունակությունը՝ նվազեցնելով գործարարի ֆինանսական միջոցների վատնումը՝ կարգավորելով մթերման, նախնական մշակման, փաթեթավորման, պատշաճ պահպանման, անասնաբուժական եւ բուսասանիտարական  վերահսկման, մեծածախ վաճառքի գործընթացները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ֆինանսների նախարարության «Հետազոտական ֆինանսական ինստիտուտ» տնտեսական  կենտրոնի ղեկավար Իննա Ռիկովան ԵԱՏՄ գյուղատնտեսության ոլորտում տարածքում գործող  ենթակառուցվածքների, արդիականացման եւ լոգիստիկ շղթայի ձեւավորման խիստ անհրաժեշտություն է տեսնում՝ մատնանշելով, որ Հայաստանը որպես լավագույն օրինակ կարող է ծառայել Հյուսիսային Օսեթիայից ՌԴ տարածք մուտք գործելու ճանապարհային քարտեզով: Նա առաջարկում է ստեղծել միասնական տնտեսական հարթակ եւ  դիտարկել  ապրանքների ընդհանուր ծավալները, տարբեր երկրների կլիմայական պայմաններըարտահանման գործընթացների անվտանգությունը:

Բիզնես-երկխոսության բանախոսներն ընդգծել են, որ միասնական ագրոարդյունաբերական քաղաքականության մշակումն ու ընդհանուր հայեցակարգի ներդրումը ոլորտը մրցունակ դարձնելու լավագույն միջոցն է: Դա նաեւ թույլ կտա օպտիմալացնել ապրանքի փոխադրումը բոլոր փուլերում `արտադրողից մինչեւ գնորդ: Նոր հայեցակարգերի ներդրումը կարող է նաեւ նպաստել համաշխարհային ագրոպարենային շուկայում կայուն դիրք զբաղեցնելու գործընթացին: Նրանք եւս մեկ անգամ կարևորեցին ԵԱՏՄ-ի միասնական լոգիստիկ ցանցի ստեղծման կարեւորությունը: Բանախոսները քննարկեցին  գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման միջազգային փորձը, ֆինանսավորման մեխանիզմները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am