Տնտեսություն

«Եվրասիական շաբաթ» համաժողովի մասնակիցը կարևոր է համարում ԵԱՏՄ-ում բիզնեսի համար հավասար պայմանների ապահովումը

2 րոպեի ընթերցում

«Եվրասիական շաբաթ» համաժողովի  մասնակիցը կարևոր է համարում ԵԱՏՄ-ում բիզնեսի համար հավասար պայմանների ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական շաբաթ» համաժողովի մասնակից, ռուս փաստաբան Դմիտրի Կիրիլովն այն կարծիքին է, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում բիզնեսի առաջընթացի համար առաջնահերթ է բոլորի համար հավասար պայմանների ստեղծումը:

Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կիրիլովն ընդգծեց, որ համաժողովի ընթացքում թե՛ տարբեր չինովնիկները, թե՛ բիզնեսի ներկայացուցիչները խոսում են Միության տարածքում բիզնեսի համար հավասար պայմանների անհրաժեշտության մասին:

«Կարծում եմ, որ միության տարածքում բիզնեսի առաջընթացի համար հիմնական խոչընդոտը ներդաշնակեցման ոչ բավարար մակարդակն է: Այսօր և երեկ քննարկումների ընթացքում մենք չինովնիկներից ու բիզնեսի ներկայացուցիչներից հիմնականում լսում ենք, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում բիզնեսի համար լինեն խաղի հավասար կանոններ, ներդաշնակություն»,- ասաց Կիրիլովը՝ շեշտելով, որ այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի:

Նա անդրադարձել է նաև բիզնեսի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը՝ նկատելով, որ կա փոխադարձ հետաքրքրություն: Դմիտրի Կիրիլովն ընդգծել է, որ հայկական բիզնեսը շատ լավ աշխատում է ՌԴ-ում, ռուսական բիզնեսը նույնպես հայկական շուկայում ներկայացված է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում