Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ճապոնիայում մահացել է քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրը, որը վերապրել Է միջուկային ռմբակոծումը

Ճապոնիայում մահացել է քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրը, որը վերապրել Է միջուկային ռմբակոծումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 91-րդ տարում վախճանվել Է քիմիայի գծով 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի կենսաբան եւ քիմիկոս Օսամու Սիմոմուրան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Նագասակիի համալսարանը: Գիտնականը մահացել Է հոկտեմբերի 19-ին, բայց այդ մասին հայտնի Է դարձել հոկտեմբերի 22-ին, նշել Է գործակալությունը:

Սիմոմուրան չինական ծագումով ամերիկացի քիմիկոս Ռոջեր Տսիենի եւ ամերիկացի նյարդակենսաբան Մարտին Չալֆիի հետ Նոբելյան մրցանակ Է ստացել կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցի հայտնաբերման եւ մշակման համար, որը լուսարձակում Է ուլտրամանուշակագույն միջավայրում: Այդ սպիտակուցն օգտավործվում Է բջջային եւ մոլեկուլային կենսաբանության մեջ գեների Էքսպրեսիայի վերլուծության եւ այլ գործընթացների համար: Այդ սպիտակուցի հիման վրա նաեւ ստեղծվում են կենսասենսորներ:

Սիմոմուրան ծնվել Է 1928 թականին Կիոտոյի պրեֆեկտուրայի Ֆուկուտիյամա քաղաքում, սովորել Է Նագասակիում, որտեղ վերապրել Է 1945 թվականի ռմբակոծումը: 1960 թվականին գիտնականը տեղափոխվել Է ԱՄՆ: Փրինսթոնի համալսարանում նա զբաղվել Է արեւմտյան ափին հավաքված Aequorea victoria մեդուզաներից կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցի ստացմամբ: Մահվանից առաջ գիտնականը վերադարձել Էր Նագասակի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]