Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Չինաստանը եւ ԱՍԵԱՆ-ի երկրներն սկսել են առաջին համատեղ ռազմածովային վարժանքները. The Straits Times

Չինաստանը եւ ԱՍԵԱՆ-ի երկրներն սկսել են առաջին համատեղ ռազմածովային վարժանքները. The Straits Times

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները հոկտեմբերի 22-ին սկսել են առաջին համատեղ ռազմածովային զորավարժությունները: Ինչպես հայտնել Է The Straits Times հրատարակությունը, Չզանցզյան քաղաքի (Գուանդունի նահանգ) մերձակայքում ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի բազայում մեկնարկած վարժանքներին մասնակցում են ավելի քան հազար զինծառայողներ եւ ութ նավ:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ զորավարժությունների ընթացքում կյուրացվեն համատեղ փրկարարական գործողությունների, տուժածների տարահանման, ինչպես նաեւ ուղղաթիռների վերթիռի եւ վայրԷջքի դեպքում կոորդինացման հարցերը: Զորավարժություններին, որոնք կտեւեն վեց օր, մասնակցում են Բրունեյի, Վիտենամի, Չինաստանի, Սինգապուրի, Թաիլանդի եւ Ֆիլիպինների ռազմածովային ուժերի նավեր: Դիտորդների կարգավիճակում սպաներ կան Ինդոնեզիայից, Կամբոջայից, Մալայզիայից եւ Մյանմայից: Ավելի վաղ Սինգապուրի պաշտպանության նախարար Ն Էն Հենը հայտնել Է, որ համատեղ զորավարժությունների նախաձեռնությունն ստացվել Է Պեկինից:

Մինչդեռ Չինաստանը շարունակում Է վեճերը ասոցիացիայի առանձին անդամների՝ Բրունեյի, Վիետնամի, Մալայզիայի եւ Ֆիլիպինների հետ Պարասելյան կղզիների (Սիշա) եւ Սփրաթլի արշիպելագի (Նանշա) պատկանելության շուրջը, որոնք գտնվում են Հարավչինական ծովում: Ըստ որում, ինչպես պնդում են ԱՄՆ-ը եւ Ճապոնիան, Պեկինը վիճելի տարածքների մերձակայքում արդեն ստեղծել Է առնվազն յոթ արհեստական կղզի, որոնք կարող են կրկնակի նշանակություն ունենալ՝ ռազմական օդաթռիչքարան, ծովային ռազմակայան եւ այլ օբյեկտներ: Լուրջ տարաձայնության հիմնական պատճառը ՉԺՀ-ի փորձերն են վերահսկղություն սահմանելու, այդ թվում նաեւ ռազմական բաղադրիչի հաշվին, Մալակայի նեղուցի մերձակայքում, որով անցնում են Չինաստանի առեւտրի շուրջ 60 տոկոսը եւ ածխաջրածինների ներմուծման մինչեւ 80 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]