Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աֆղանստանում սպանվել Է թալիբների պարագլուխներից մեկը

Աֆղանստանում սպանվել Է թալիբների պարագլուխներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Կունդուզ հյուսիսարեւելյան նահանգում «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Մանսուրն սպանվել Է Իմամ Սահիբի գավառում, որը սահմանակից Է Տաջիկստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հայտնել Է աֆղանական ազգային բանակի 209-րդ կորպուսի մամուլի կենտրոնը:

Աֆղանական հրամանատարության տվյալներով՝ կառավարական զորքերի հետ ընդհարումների ընթացքում ոչնչացվել Է առնվազն 20 զինյալ, այդ թվում՝ ծայրահեղականնների դաշտային հրամանատար Յասին Վահիդը: 209-րդ կորպուսի շտաբում մոլլա Մանսուրի վերացումը գնահատել են որպես նշանակալի հաջողություն, թալիբների առաջնորդը պատասխանատու Էր կառավարական ուժերի վրա հարձակումների համար ոչ միայն Կունդուզի նահանգում, այլեւ հարեւան Թահարի եւ Բաղլանի նահանգներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am