Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփն սպառնացել Է զինվորներ ուղարկել հարավային սահման Մեքսիկայից միգրանտների ներհոսքի պատճառով

Թրամփն սպառնացել Է զինվորներ ուղարկել հարավային սահման Մեքսիկայից միգրանտների ներհոսքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել Է զինվորականների ուղարկել եւ ամբողջովին փակել երկրի հարավային սահմանը, եթե Մեքսիկայի իշխանությունները չկանգնեցնեն միգրանտների հոսքը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հոկտեմբերի 18-ին գրել Է Twitter-ի իր Էջում: Նախագահը հայտարարել Է, որ Գվատեմալայի, Հոնդուրասի եւ Սալվադորի իշխանությունները գործնականում ոչինչ չեն անում՝ թույլ չտալու, որ «մարդկանց մեծ հոսքը, որոնց թվում շատ են հանցագործները, Մեքսիկայից թափանցի ԱՄՆ»: «Բացի այդ երկրներին բոլոր վճարումների դադարեցումից, որոնք, ինչպես երեւում Է գրեթե չեն վերահսկում իրենց բնակչությանը, ես պետք Է ամենախիստ արտահայտություններով խնդրեմ Մեքսիկային՝ կանգնեցնելու այդ ճնշումը, այլապես կդիմեմ ԱՄՆ-ի զինվորականներին ու կփակեմ մեր հարավային սահմանը»,-գրել Է Թրամփը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am