Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

5-րդ զորամիավորումում ամփոփվել են եռամսյակում իրականացված աշխատանքները

5-րդ զորամիավորումում ամփոփվել են եռամսյակում իրականացված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2018 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության  արդյունքները:

Ինչպպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցներում նշվել է, որ զորամիավորումում և ենթակա զորամասերում անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ. գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ: Մեծ ուշադրություն է դարձվել դաշտային կառավարման կետերին՝ դրանց ծավալմանը ու անխափան գործունեությանը: Առանձնացվել են ռեսուրսների ուսումնասիրության և համալրման ուղղությամբ իրականացված այն միջոցառումները, որոնք դրական ազդեցություն են ունեցել զորամասերի մարտունակության բարձրացման և խնդիրների հաջող կատարման ընթացքի վրա:

Ներկայացվել է նաև սպառազինության և տեխնիկայի վիճակը: Դրանք մարտունակ պահելուց զատ, որպես կարևորագույն խնդիր, նշվել են սպառազինության և տեխնիկայի ձմեռային սեզոնի անցման աշխատանքները և այդ ուղղությամբ  իրականացված միջոցառումները:

Ուսումնական տարվա երրորդ եռամսյակում զորամիավորման զորամասերի հրամանատարական կազմի գործունեությունը ուղղված է եղել անձնակազմի դաստիարակչական, սոցիալական, մշակութաժամանցային, ռազմահայրենասիրական և հոգևոր դաստիարակության, հոգեբանական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Ամփոփելով հնչած զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանն ընդգծել է, որ եռամսյակի ընթացքում բոլոր ուղղություններով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, շնորհակալություն հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար: Հետագա աշխատանքների կազմակերպման, մարտական հերթապահության, մարտական պատրաստության և այլ միջոցառումների կատարման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ:

Նիստի ավարտին խրախուսվել են ուսումնական տարվա երրորդ եռամսյակի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am