Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 53 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 53 դեպք

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 15, յուրացման կամ վատնման 3, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական և հարկերից խուսափելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 5 հետախուզվող:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են 4-ը։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am