Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների հյուրերը հնարավորություն ունեն հատուկ կազմակերպված տուրերով բացահայտել Հայաստանը

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների հյուրերը հնարավորություն ունեն հատուկ 
կազմակերպված տուրերով բացահայտել Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացնելը մեծ հնարավորություն է տալիս Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել աշխարհի շատ երկրներում, հատկապես ֆրանկոֆոն երկրներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Նախ ներկայանում ենք որպես երկիր, որը կարող է բարձր մակարդակով կազմակերպել միջազգային խոշոր միջոցառումներ: Դրանից բացի, հնարավորություն ունենք Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում մի քանի հազարի հասնող հյուրերին ներկայացնել մեր պետության զբոսաշրջային հնարավորությունները: Նրանք ոչ միայն ներգրավվում են Ֆրանկոֆոնիայի հիմնական ծրագրերում, այլև կարող են մասնակցել հարակից բազմաթիվ միջոցառումներին, որոնց մի մասը կապ ունի մեր երկրի զբոսաշրջային հնարավորությունների հետ»,-ասաց Հռիփսիմե Գրիգորյանը:

Հայաստան եկած 3 հազարից ավելի հյուրեր հնարավորություն ունեն Հայաստանը բացահայտել ամեն օր անցկացվող անվճար տուրերով: Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ օրվա ընթացքում անվճար 3 տուր է անցկացվում տարբեր ուղղություններով՝ Գառնի, Գեղարդ, Նորավանք, Դիլիջան և այլն:

«Եթե հյուրերը գտնեն ժամանակ, ապա կարող են այս օրերին մեկից ավելի տուրեր վերցնելու: Իսկապես սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի տեսարժան, հետաքրքիր վայրերում լինելու համար: Ասեմ, որ արդեն դրական արձագանքներ ստանում ենք, սակայն այդ ամենը կամբողջացնենք Ֆրանկոֆոնիայի միջոցառումներն ավարտելուց հետո»,-ասաց Հռիփսիմե Գրիգորյանը:

Կոմիտեի նախագահը նշեց, որ Ֆրանկոֆոն ավանը նույնպես լավ հնարավորություն է ներկայացնելու ոչ միայն Հայաստանն իր մարզերով, այլև Արցախը: Այն հյուրերը ովքեր կլինեն միայն Երևանում, ապա կարող են, Ֆրանկոֆոն ավան այցելելով, Հայաստանի տաղավարում լինելով, խտացված ձևով ծանոթանալ երկրի զբոսաշրջային հնարավորություններին: Այս օրերին Հայաստանի տաղավարը այցելուների պակաս չի զգում, հատկապես շատ են արտասահմանցի այցելուները: Զբոսաշրջային հնարավորություններից բացի, նրանց ներկայացվում են ձեռքի աշխատանքներ, արվեստի նմուշներ, քաղցրեղեն, խոհանոցը և այլն:

Հռիփսիմե Գրիգորյանը կարևորեց ֆրանկոֆոնիայի միջոցառումներն առ ցանց հարթակում լայնորեն ներկայացնելը: Ոչ միայն տեքստերի, ոչ միայն հոդվածների, ոչ միայն լուսանկարների, տեսանյութերի տեսքով են ներկայացվում ֆրանկոֆոնիայի միջոցառումները, այլև նշանակալի են լինելու տեսահոլովակները, որոնք կսփռվեն աշխարհով մեկ տարբեր խողովակներով: Նա ընդգծեց, որ այժմ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում: Շուտով կներկայացվի երկու հոլովակ, որոնցից մեկը նվիրված է լինելու Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am