Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1,5 օր

Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես 
ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1,5 օր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ  վարչապետի աշխատակազմի Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչությունում քննարկվել է  ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Էդմոն Մարուքյանը իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է, որ առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1.5 օր, ինչպես նաև մինչև 2004 թ.-ի օրենքին տալ հետադարձ ուժ։

«Մի կողմից, դա հումանիստական քայլ է դատապարտված և կալանավորված անձանց ու նրանց ընտանիքների համար, մյուս կողմից զգալիորեն կբեռնաթափվեն խիստ գերբեռնված քրեակատարողական հիմնարկները։  Նախնական քննարկման արդյունքում կառավարությունում դիրքորոշումը բացասական է, սակայն նախագիծը դեռ պետք է քննարկվի խորհրդարանում։

Ես մնում եմ իմ այն համոզմունքին, որ այս նախագիծը չընդունվելու պարագայում համաներմանն այլընտրանք չի մնում և, ըստ այդմ, գտնում եմ, որ շուտափույթ պետք է համաներման մասին օրենք ընդունվի, որը, համաձայն Սահմանադրության 117-րդ հոդվածի, կարող է նախաձեռնվել միայն կառավարության կողմից։ Այսպիսով` գնդակը կառավարության դաշտում է»,- գրել է Մարուքյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am