Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետի համոզմամբ՝ կենսաթոշակի բարձրանալու համար պետք է առաջին հերթին խրախուսել աշխատող մարդուն

Վարչապետի համոզմամբ՝  կենսաթոշակի բարձրանալու համար պետք է առաջին հերթին խրախուսել աշխատող մարդուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Արտաշատում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բնակիչներին տեղեկացրեց, որ հունվարի 1-ից կենսաթոշակի նվազագույն չափը հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղին:

«Այսինքն, նվազագույն թոշակն ավելանալու է, որ մարդն իր սննդի հարցը կարողանա լուծի: Այսօր մեր կառավարությունը այդ հարցն է լուծում ձեզ համար: Հունվարի 1-ից 18 հազար դրամ կենսաթոշակը կդառնա 25 հազար դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ եթե ձգտում ենք, որ կենսաթոշակի չափն էլ ավելի բարձրանա, պետք է աշխատող մարդուն խրախուսել, սատարել, որ աշխատատեղեր ստեղծվեն:

«Մի օրինակ ներկայացնեմ, սահմանամերձ գյուղերից  մեկում այս տարի առաջին անգամ թուզ է արտահանվել: Պարզվեց, որ այդ գյուղի թոռը եկել է ու որոշել արտահանում կազմակերպել, արդյունքում, զգալի կանխիկ փող է մուտք գործել այդ սահմանամերձ գյուղ: Այս ամենն ինչի համար եմ ասում. այո, մենք շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է, որ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am