Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքական կյանքում բացառել անձնական բնույթի վիրավորանքները


ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով  Երևանում ընթացող նախընտրական քարոզարշավը, նշեց, որ տեղի է ունեցել  ազատ,  ժողովրդավարական երկրին հատուկ քարոզչություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ամեն ձայնի համար պայքարում  կրքերը կարող են բորբոքվել:

«Այո, սա ազատ,  ժողովրդավարական երկրին հատուկ քարոզչություն է: Այո, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, այդ թվում` և իշխանությունը, պայքարում է ամեն ձայնի համար, կրքերը կարող են բորբոքվել: Բայց ես ուզում եմ մի բան ասել` ժողովրդավարությունը իսկապես շատ մեծ և լուրջ պատասխանատվություն է, և քննադատությունների ժամանակ պարզ է, որ նյարդերը կարող է տեղի տալ, բայց մենք պետք է ամեն ինչ անենք՝ մեր քաղաքական կյանքից անձնական բնույթի վիրավորանքները բացառենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով` Հայաստանում պետք է լինի քաղաքական հայացքների, սկզբունքների, տեսակետների պայքար, բայց յուրաքանչյուրի արժանապատվությունը, ինքնասիրությունը և իրավունքը պետք է պահպանվի և պաշտպանվի:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ