Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Volkswagen-ը համաձայնեց դադարեցնել գործունեությունն Իրանում. ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան

Volkswagen-ը համաձայնեց դադարեցնել գործունեությունն Իրանում. ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնին համոզել Է դադարեցնել գրեթե ողջ գործունեությունն Իրանում: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք Է բերվել սեպտեմբերի 18-ին՝ մի քանի շաբաթ տեւած բանակցություններից հետո: «Volkswagen-ը մեզ հայտարարեց, որ կպաշտպանի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները,-գործակալությունը մեջբերում Է Գրենելի խոսքը:-Մենք բավարարված ենք այդ որոշմամբ, որովհետեւ Իրանն իր տնտեսական ռեսուրսները խլում Է իր ժողովրդից ամբողջ աշխարհում բռնություն եւ անկայունություն տարածելու նպատակով»:

Դեսպանը հավելել Է, որ Volkswagen-ն առաջվա պես կկարողանա հումանիտար նկատառումներով Իրանում զբաղվել որոշ գործունեությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am