Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Երևանում  կհայտարարվեն «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի ԵԱՏՄ մրցույթի հաղթողները


ԵՐԵՎԱՆ,  18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 22-ին կկայան «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլը եւ հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եզրափակիչը տեղի կունենա «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում: 

Մրցույթն անցկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից առաջին անգամ, սակայն այն կդառնա ամենամյա միջոցառում:

Միջոցառման անցկացման անհարժեշտությունը առաջացել էր այն հեռանկարային եւ արդյունավետ խմբերը եւ նախագծերը բացահայտելու պահանջով, որոնց շնորհիվ հնարավոր է օպտիմալացնել Եվրասիական տնտեսական միության միասնական տեղեկատվական համակարգի զարգացումը:

Մրցույթին ԵԱՏՄ հինգ երկրներից ներկայացվել է 200 նորարարական նախագիծ: Հաղթողները կորոշվեն 4 անվանակարգերում՝ «ԵԱՏՄ թվային ապագան» (ստարտափների համար), «ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման համար լավագույն տեխնոլոգիական լուծումներ» (ծրագրային ապահովման մշակողների, վենդորների և ինտեգրատորների համար), «ԵԱՏՄ լավագույն թվային նախագծեր» (տրանսֆորմացման գործընթացն անցած կազմակերպությունների համար) և «ԵԱՏՄ թվային օրակարգի թեմայով լավագույն խաղ երեխաների և դեռահասների համար» (համակարգչային խաղեր մշակողների համար):

Մրցույթի եզրափակիչը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-7-ը: Նաև ԵԱՏՄ այլ երկրներում կիսաեզրափակիչներին ներկայացված 60 նախագծերից կընտրվեն 20-ը, որոնք կներկայացվեն «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային երրորդ համաժողովում: Այն Երևանում կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ