Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Գյումրի Գարեջուր»-ն ամբողջությամբ պետական բյուջե է վճարել  320 միլիոն դրամի հարկային պարտավորությունը

«Գյումրի Գարեջուր»-ն ամբողջությամբ պետական բյուջե է վճարել  320 միլիոն դրամի 
հարկային պարտավորությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, և ամբողջությամբ պետական բյուջե է վճարել 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում  պակաս է հաշվարկվել  ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում  ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների  հիման վրա  ընկերությունում իրականացվող հարկային համալիր ստուգման ընթացքում «Գյումրի Գարեջուր»-ը  հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե:

      

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am