Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաակումբի հայտնի ադրբեջանցի անդամը լքում է հեռուստանախագիծը

Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաակումբի հայտնի ադրբեջանցի 
անդամը լքում է հեռուստանախագիծը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաակումբի անդամ, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովը լքում է հեռուստանախագիծը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Ռովշան Ասկերովը խաղը լքելու մասին հայտնել է «ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ:

Ասկերովը գրառման մեջ նշել է, որ արդեն ժամանակն է, որ լքի ակումբը:

«Ժամանակն է  խոստովանելու ակնհայտը՝ ակումբի խաղացող Ռովշան Ասկերովի ժամանակը սպառվել է: Ճիշտ պահին հոլակը կանգնեցնելը առանձին վարպետություն է»,- նշել է նա:

Ասկերովը նշել է նաև, որ խաղը լքում է ինքնակամ:

«Այլևս չխաղալն իմ որոշումն է և միայն իմ»,- գրառմամբ ասել է Ասկերովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am