Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ

Կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» 
քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը վստահեցնում է, որ օգոստոսի 20-ին կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի՝ էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակված լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել. 

«Սույն թվականի օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը: Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել»,- ասված է պարզաբանման մեջ:

Մանվել Գրիգորյանի լուսանկարն օգոստոսի 20-ին հրապարակել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի  armtimes.com կայքը: Այնուհետև «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը հայտարարություն էր տարածել՝ ներողություն խնդրելով լուսանկարը հրապարակելու համար:  ««Հայկական ժամանակ»-ը ներողություն է խնդրում ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելու համար։ Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում»,- ասված է խմբագրության տարածած հայտարարության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]