Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա. Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել

Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների 
արդյունքների վրա. Օսիպյանը  խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: 
Խորհրդակցության նպատակն էր ևս մեկ անգամ հստակեցնել, թե որոնք են ոստիկանության գործողությունները Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես և ընտրությունների ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վալերիյ Օսիպյանը նշեց, որ բավական աշխատանք կա անելու: Նա հիշեցրեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածած հայտարարությունը, որ որոշ քաղաքացիներ փոխելով բնակության վայրի հասցեն՝ չեն ներկայանում նոր բնակության վայրում հաշվառվելու համար։ Արդյունքում` մնում են հաշվառման մեջ նախկին բնակության հասցեում, ինչը անհրաժեշտություն է առաջացնում, որ ոստիկանության ծառայողներն այցելեն բնակարաններ և նման դեպքեր արձանագրելու դեպքում հորդորեն սեփականատիրոջը դիմել անձնագրային ծառայություն` նախկին բնակչին հաշվառումից հանելու համար։ 

Ոստիկանության պետը շեշտեց, որ ընտրացուցակներում չպետք է լինեն մահացած մարդկանց անուններ, ինչպես և այլ անճշտություններ` ավելացնելով, որ առաջիկա ընտրություններն օրինականության տեսանկյունից պետք է աննախադեպ մակարդակ ունենան:

Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ համայնքային ոստիկաններին պետք է աջակցեն նաև մյուս ստորաբաժանումները: Ընտրացուցակները ճշտելու նպատակով բնակարան այցելող ոստիկանը պետք է լինի համազգեստով և քաղաքացիների հետ ցանկացած պարագայում շփվի բարեկիրթ ու հարգալից: Ոստիկանության պետը անդրադառնալով ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը, հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։

Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ծառայողներից պահանջեց զգոն լինել նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով, և ընդգծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։ 

«Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»,- շեշտեց ոստիկանության պետը:

Նա նաև հիշեցրեց, որ ընտրության օրը ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկան պետք է իր մոտ ունենա ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց: Իսկ մինչ ընտրությունները ստորաբաժանման ղեկավարներին ոստիկանության պետը հանձնարարեց հիշյալ ուղեցույցերով գործնական պարապմունքներ անցկացնել ոստիկանության ծառայողների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am