Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ի դեմ իսկական պայքար է լինելու. «Մաքաբի»-ի ֆուտբոլիստ

«Փյունիկ»-ի դեմ իսկական պայքար է լինելու. «Մաքաբի»-ի ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվի «Մաքաբի»-ի ֆուտբոլիստ Աարոն Շոնֆելդի կարծիքով երկու թիմերի միջև իսկական պայքար է լինելու հաջորդ փուլի ուղեգրի համար:

«Այս փաստը, որ «Փյունիկ»-ը հասել է մինչև Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ ինքին խոսում է թիմի մասին: «Փյունիկ»-ի դեմ խաղը մեծ համար լուրջ մարտահրավեր է: Մենք շատ լուրջ ենք տրամադրված: «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները ֆիզիկապես ուժեղ են, իսկական պայքար է լինելու: Բարձր մակարդակի ֆուտբոլի ակնկալիքներ ունենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆուտբոլիստը:

Շոնֆելդի խոսքով՝ մինչ այս նա առանձնապես շատ բան չգիտեր Հայաստանի և «Փյունիկ»-ի մասին: «Մեծ նպատակներ ունենք, և ուզում ենք առնվազն դուրս գալ գոնե խմբային փուլ»,-շեշեց «Մաքաբի»-ի ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը օգոստոսի 7-ին կհյուրընկալի Թել Ավիվի «Մաքաբի»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am