Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքացին զենք-զինամթերք է հանձնել ռազմական ոստիկանություն

Քաղաքացին զենք-զինամթերք է հանձնել ռազմական ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել ռազմական ոստիկանություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

«2018թ. օգոստոսի 1-ին, ռազմական ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում, քաղաքացի Ս.Պ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ պահեստատուփ՝ 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 1 երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հակատանկային ական, 600 հատ 7.62 մմ և 60 հատ 5.45 մմ տրամաչափերի փամփուշտներ:

Ս. Պ.-ն բացատրություն է տվել, որ նշված զենք-զինամթերքը գտել է 1992-1994թթ-ին:

Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Այդ դեպքում, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»,- ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am