Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարակիչ հիվանդություններից խուսափելու համար մասնագետը հորդորում է պահպանել անհատական հիգիենան  

Վարակիչ հիվանդություններից խուսափելու համար մասնագետը հորդորում է 
պահպանել անհատական հիգիենան

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեզոնային վարակիչ հիվանդությունները շարունակում են ակտուալ մնալ, բայց իրավիճակը վերահսկելի է: Օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Հունիս ամսվա տվյալներով՝ հանրապետությունում նկատվել է վարակիչ հիվանդությունների աճ մեկին մեկ՝ ի հաշիվ դիզենտերիա հիվանդության, որը չորս անգամ ավելի է արձանագրվել, քան նախորդ տարի: Հուլիս ամսին աճող թվերը պահպանվել են, բայց վերջին օրերին նկատվում է թեթևակի նվազում վարակների մասով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պաշտոնյան:

Եթե անցյալ տարվա հունիսին արձանագրվել է աղիքային վարակի 988 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1107: Նախորդ տարվա հունիսին գրանցված դիզենտերիայի դեպքերը 33-ն են եղել, այս տարի ավելի քան 3 անգամ աճել է ցուցանիշը՝ 110 դեպք: Լիանա Թորոսյանը վստահեցրեց, որ նախարարությունը շարունակում է մոնիտորինգ անցկացնել  վարակիչ հիվանդությունների տարածվածության վիճակի առնչությամբ՝ դիտարկելով ինչպես սննդային, այնպես էլ ջրի գործոնը: Նրա խոսքով՝ այս դեպքում պատճառն ավելի շատ սննդային գործոնն է:

Լիանա Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը համաճարակներին արագ արձագանքող 9 լավագույն երկրների ցանկում է, ստացել է 90 միավոր: «Ճանաչվել ենք այնպիսի երկիր, որը հնարավորություն ունի արագ ճանաչելու վիրուսն ու թույլ չտալու, որ բռնկումը տարածվի»,-նշեց բանախոսը:

Աղիքային վարակներն ու նմանատիպ այլ հիվանդությունները կանխարգելելու նպատակով՝ մասնագետը խորհուրդ տվեց պահպանել անհատական հիգիենան, սնունդը ճիշտ պատրաստել և պահպանել, շոգ օրերին խուսափել արևի ճառագայթներից, հիվանդանալու դեպքում էլ ինքնաբուժմամբ չզբաղվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am