Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառուցվում են սոցիալական բնակարաններ տնակներում բնակվող միայնակ գյումրեցիների համար

Կառուցվում են սոցիալական բնակարաններ տնակներում բնակվող միայնակ 
գյումրեցիների համար

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում շարունակվում է սոցիալական բնակարանների կառուցման աշխատանքները: Նախատեսված է երկրորդ փուլում 12 բնակարան հանձնել շահագործման:
Ըստ ծրագրի՝ սոցիալական բնակարանները կառուցվում են ոչ հիմնովին, այլ որպես քաղաքում առկա կիսակառույց բնակելիների շարունակություն՝ միաժամանակ լուծելով երկու կարևոր խնդիր՝ կիսակառույցների և անօթևանության:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, ի տարբերություն ծրագրի առաջին փուլի, որը նախատեսում էր միայն 1 և 3-սենյականոց բնակարաններ, ներկա ծրագրով կլինեն նաև 2-սենյականոց բնակարաններ: Դա արվել է՝ հաշվի առնելով պահանջարկը: Ինչպես առաջին ծրագրով, այս ծրագրով ևս համայնքի ներդրում կա:
Շինարարությունն իրականացվում է հատուկ մեթոդներով՝ ձայնա և ջերմամեկուսացման նպատակով: Ինչպես ծրագրի առաջին փուլում, այս անգամ ևս որպես շահառու կճանաչվեն հիմնականում տնակներում բնակվող միայնակ ծերերը: Շինարարությունը նախատեսված է ավարտել դեկտեմբերին:
Ծրագրի առաջին փուլով 2017 թվականին շահագործման էր հանձնվել 11 բնակարան:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am