ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանը դուրս է եկել խմբակցությունից և Հանրապետական կուսակցությունից:
Այդ մասինտեղեկությունը«Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունից դուրս էին եկել պատգամավորներ՝ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելքիս Ցոլակյանը, Աշոտ Արսենյանը և այլք: