Փաստ մեկնաբանությամբ

Բաքուն Ադրբեջանում անցկացված խորհրդաժողովի ռուս մասնակիցներին վերագրել է մտացածին բարձր պաշտոններ

2 րոպեի ընթերցում

Բաքուն Ադրբեջանում անցկացված խորհրդաժողովի ռուս մասնակիցներին վերագրել է մտացածին բարձր պաշտոններ

ԵՐԵՎԱՆ 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» թեմայով Ադրբեջանում անցկացված խորհրդաժողովի ռուս մասնակիցներին ադրբեջանցիները փորձել են ծանր կշիռ տալ՝ նրանց վերագրելով մտացածին և բարձր պաշտոններ: «Արմենպրես»-ի հաղորմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«Խորհրդաժողովին հավաքվել են մի խումբ մարգինիալ փորձագետներ, որոնց Բաքուն փորձել է մաքսիմալ ներկայացնել որպես «Կրեմլի ձայն»: Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Փորձ են արել նաև այդ մարդկանց կշիռն ավելացնել: Պետդումայում կոմիտեներից մեկի փոխնախագահին ներկայացրել են որպես Պետդումայի փոխնախագահ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին էլ՝ որպես Պետդումայի նախագահ»,-ասաց Էլիբեգովան ու հավելեց, որ ռուսական արտաքին քաղաքականության մեջ որևէ բան չորոշող մարդկանց փորձել են ներկայացնել որպես ծանրակշիռ դեր ունեցողների:

Անդրադառնալով խորհրդաժողովի անցկացման վայրին՝ փորձագետը նշեց, որ դա նույնպես հատուկ է ընտրվել: Խորհրդաժողովն անցկացվել է ադրբեջանական փոքր գյուղերից մեկում՝ Չոջուխ Մարջանլիում, որն ապրիլյան պատերազմից հետո է կառուցապատվել: Ալիևն այդ փոքր գյուղի համար ծախսել է միլիոնավոր դոլարներ՝ որպես մեծ ռեյտինգային ձեռքբերում ընտրություններից առաջ: Հայկական դիրքերի նշանառության տակ գտնվող այդ գյուղում գրեթե բնակիչ չկա: Սակայն սակավաթիվ մարդկանցով բնակեցված այդ գյուղի համար ծախսվել է մեծ գումար, կառուցապտում է իրաիկանացվել: Ցանկացած մանր գործի, օրինակ, փոստի շենքի բացմանը մեծ հնչեղություն են տվել: Անցկացման վայրը ընտրել էին այդ թեման ևս մեկ անգամ շահարկելու համար:

Խորհրդաժողովի ընթացքում փորձել են առաջ մղել Ադրբեջանի համար շատ ցանկալի, սակայն հնարած տեսակետներ, թե Հայաստանը պետք է զիջի 5 շրջանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում