Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրամիությունը կարող Է «անվտանգ երկրների» ցուցակ կազմել փախստականների համար

Եվրամիությունը կարող Է «անվտանգ երկրների» ցուցակ կազմել փախստականների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը միգրացիոն համակարգի բարեփոխման շրջանակներում առաջարկում Է կազմել «անվտանգ երկրների» ցուցակ, որը թույլ կտա ազգային իշխանություններին օպերատիվորեն մերժել այդպիսի երկրներից սերվածներին ապաստան տրամադրելու դիմումների բավարարման հարցում՝ նկատի առնելով դրա համար բավարար հիմքերի բացակայությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի նյութերում:

Հունիսի 26-ին ԵՀ-ն թարմացրել Է միգրացիայի հարցերի վերաբերյալ տեղեկատվական նյութերը՝ պարզաբանելով, մասնավորապես, ցուցակներին վերաբերող առաջարկը:

«Ծագման անվտանգ երկրների եւ անվտանգ երրորդ երկրների ԵՄ-ի ցուցակները թույլ կտան դրանցով ստուգել բոլոր նոր ժամանողներին՝ գնահատելու, թե կարող Է արդյոք նրանց դիմումը անընդունելի հայտարարվել, իսկ անձը հետ ուղարկվել երրորդ երկիր, կամ կարող Է արդյոք դիմումը օպերատիվորեն մերժվել այն բանի հիման վրա, որ անձը ժամանել Է ծագման անվտանգ երկից եւ պաշտպանության կարիք չունի»,-ասված Է փաստաթղթում: Հունիսի 24-ին Բրյուսելում միգրացիայի խնդիրների շուրջ մինի գագաթնաժողով Է տեղի ունեցել 16 երկրների մասնակցությամբ, որտեղ մասնակիցների մեծամասնությունն ընդունել Է միգրացիոն հոսքերի տարանցման եւ ծագման երկրների հետ ավելի ակտիվորեն աշխատելու անհրաժեշտությունը այդ ոլորտի խնդիրները լուծելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am