Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոգերինին պաշտպանել Է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը

Մոգերինին պաշտպանել Է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հավաստել Է, որ Եվրահանձնաժողովը առաջարկում Է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել ինչպես Մակեդոնիայի, այնպես Էլ Ալբանիայի հետ եւ ակնկալում Է մասնակից երկրների կողմից համապատասխան որոշման ընդունումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Նիդեռլանդները կարող Է դեմ արտահայտվել Ալբանիայի հետ բանակցություններ սկսելու որոշմանը: Քաղաքական որոշումը կարող Է ընդունվել ԵՄ-ի՝ հունիսի 28-29-ին կայանալիք գագաթնաժողովում: «Եվրահանձնաժողովի հանձնարարականն այն Է, որ բանակցություններ սկսվեն ինչպես Սկոպիեի, այնպես Էլ Տիրանայի հետ… Ես հուսով եմ, որ երկրները ճիշտ որոշում կընդունեն, մենք տպավորիչ առաջընթաց ենք տեսնում Բալկաններում»,-հունիսի 25-ին ասել Է նա լրագրողներին ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի նիստի սկսվելուց առաջ:

Ապրիլին Եվրահանձնաժողովն առաջարկել Է Ալբանիայի եւ Մակեդոնիայի հետ բանակցություններ սկսել ԵՄ-ին նրանց անդամակցության հեռանկարների շուրջ: Ներկայում Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական թեկնածուներ են հանդիսանում Ալբանիան (2014 թվականից), Մակեդոնիան (2005 թվականից), Չեռնոգորիան (2010 թվականից), Սերբիան (2012 թվականից) եւ Թուրքիան (1999 թվականից), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am