Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային. F խումբ

Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային. F խումբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության F խմբի առաջին տուրում Շվեդիայի հավաքականը մրցեց Հարավային Կորեայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին գրեթե հավասար պայքար էր ծավալվել: Վիճակագրության համաձայն գնդակին ավելի շատ տիրում էին շվեդները: Կորեացիներն ավելի շատ էին վազում մարզադաշտում, սակայն փոխանցումների ճշտությամբ առաջատարը Շվեդիայի ընտրանին էր:

 

Հանդիպմանը տրիբունայից հետևում էր Շվեդիայի ազգային թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Շվեդները հրաշալի էին գործում պաշտպանությունում` ոչ մի հնարավորություն չէին տալիս կորեացիներին:

 

Երկրորդ կեսի 64-րդ րոպեին հարավկորեացիները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և հանդիպման մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Գրանկվիստը: Կորեացիներին այդպես չհաջողվեց հետ բերել կորցրածը և հանդիպումն ավարտվեց հօգուտ Շվեդիայի:

 

Շվեդիան հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 23-ին, խմբային փուլի երկրորդ տուրում մրցելով աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հետ: Հարավային Կորեան հաջորդիվ կմրցի Մեքսիկայի հետ նույն օրը:

Առաջին տուրից հետո F խմբի առաջատարները Մեքսիկայի և Շվեդիայի ընտրանիները են, որոնք ունեն 3-ական միավոր: Կորեայի և Գերմանիայի թիմերը միավոր չունեն:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am