Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարմիր խաչի ծրագրերը նոր թափ են ստանում. Արսեն Թորոսյանը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ

Կարմիր խաչի ծրագրերը նոր թափ են ստանում. Արսեն Թորոսյանը հանդիպել է ԿԽՄԿ 
պատվիրակության ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հյուրերը ներկայացրել են Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ գործունեության հիմնական ուղղությունները և հետաքրքրվել գերատեսչության ծրագրային առաջնահերթություններով, որոնց շուրջ և հնարավոր է սերտացնել գործակցությունը:

Արսեն Թորոսյանը շեշտադրել է առողջության առաջնային օղակի վերազինումն ու հզորացումը և կարևորել նաև այս ուղղությամբ ջանքերի մեկտեղումը, փոխանցել Հայաստանում սքրինինգային 2 նոր ծրագրի ներդրման նպատակադրումը:

Կարոլին Դույեզը հետաքրքրվել է սահմանամերձ համայնքներում բնակչության, ինչպես նաև սոցիալապես անապահով խմբերի, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող և ազատազրկված անձանց համար առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված առողջապահության նախարարության նոր ծրագրերով:

Անդրադարձ է կատարվել բանտերում տուբերկուլոզի կանխարգելմանն ուղղված ծրագրի ընթացքին, քննարկվել են առաջնային օղակում հոգեկան առողջության պահպանմամբ զբաղվող կենտրոնների ստեղծմանն առնչվող հարցեր:

Միջազգային այս կազմակերպությունը նախատեսում է պիլոտային ծրագիր սկսել Տավուշի մարզի երեք հիվանդանոցում՝ անհետաձգելի բուժօգնության ծառայությունների ստեղծման ուղղությամբ, որի շուրջ նախարարության հետ առկա է փոխըմբռնման հուշագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am