Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան

ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք  դեպքեր: Մասնավորապես, «Ագարակ» պետական սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում Իրանի երկու քաղաքացիների մոտից հայտանբերվել են համապատասխանաբար 0.85 գրամ և մոտ 0.84 գրամ քաշով, շագանակագույն՝ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող զանգվածներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իսկ «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանիում հայտնաբերվել են «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի նմանվող յուղանման զանգվածներով լցված 12 հատ էկետրոնային սիգարետների մուշտուկներ, 1 էլեկտրոնային սիգարետ, ինչպես նաև մաստակի տարայում նախապես պատրաստված թաքստոցից՝ 4 հատ, մոտ 8.08 գրամ քաշով  պոլիէթիլենային փաթեթներ՝ սպիտակ գույնի՝ «կոկաին» տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգվածներով:

Մեկ այլ դեպքով էլ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ԱՄՆ-ից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել են 4 տուփ շոկոլադե սալիկ և 6 փաթեթ այլ քաղցրավենիքներ՝ «մարիխուանա», «կանեփ» և «տետրահիդրոկաննաբինոլ» գործարանային գրառումներով:

Դեպքերով կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am