Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խնդիրներ կստեղծեն բիզնեսի համար

ԵՄ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խնդիրներ կստեղծեն բիզնեսի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարները Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինի եւ պետքարտուղար Մայք Փոմպեոյի անունով հղած նամակում երկյուղներ են հայտնել, որ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնումը կարող Է խաթարել Իրանի հետ առեւտրատնտեսական կապերի հաստատմանն ուղղված իրենց ջանքերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկա իրավիճակում նոր պատժամիջոցները կարող են խոչընդոտել Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների նշանակալից թուլացման գործընթացի շարունակմանը»,- մեջբերում Է անում The Washington Post-ը Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Եվրամիության ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների ուղերձից:

Ինչպես հաղորդվել Է, Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի վերականգնման պլանների մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը մտադիր Է ԱՄՆ-ը դուրս բերել իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից: Այդ դեպքում ԱՄՆ-ի վերականգնված պատժամիջոցների ներքո կհայտնվեն նաեւ այն արտասահմանյան ընկերությունները, որոնք գործարարություն են վարում իրանցի գործընկերների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am