Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքում անցկացվել են Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ

Իրաքում անցկացվել են Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադի Հայ երիտասարդաց միության սրահում մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական համերգ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի առաջին Հանրապետության պատմությանը, դրա խորհրդին մերօրյա Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես պետականության շարունակականության գործընթացում, ներկայացրել է  Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները։

Դեսպանը նշել է, որ մայիսի 28-ը մեծ խորհուրդ ունի մեր ժողովրդի կյանքում, այն է՝ պետականության վերականգնումն ու դրա շարունակականության պահպանումը։ Եզրափակելով խոսքը` դեսպանը նշել է, որ հայ ժողովրդի հարատևության գրավականը մեր ազատութունն ու պետական գիտակցությունն են, որն էլ բեկումնային պահերին ուղղորդող դեր է խաղացել։

Հանդիսության ավարտին ՀՀ դեսպան Գրիգորյանի կողմից Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանին հանձնվել է Մխիթար Գոշ մեդալ` Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար, իսկ իրաքահայ համայնքի ներկայացուցիչ Ծովինար Ղազարյանին` ՀՀ ԿԳՆ հուշամեդալ` երիտասարդության ուսուցման, հայեցի դաստիարակության ու մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Միջոցառման ընթացքում հնչել են  հայկական ազգային երգերի կատարումներ։ Նախօրեին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ էին կազմակերպվել նաև Բասրա և Դհոկ քաղաքներում, իսկ Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել էր հանրապետական մաղթանք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am