Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում դատարանը Samsung-ին պարտավորեցրել Է 539 մլն դոլար վճարել Apple-ին արտոնագրերի խախտման համար

ԱՄՆ-ում դատարանը Samsung-ին պարտավորեցրել Է 539 մլն դոլար վճարել Apple-ին արտոնագրերի խախտման համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի դատարանը Samsung կորպորացիային պարտավորեցրել Է գրեթե 539 միլիոն դոլար վճարել Apple կորպորացիային արտոնագրերի խախտման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Usa Today-ը:

Նշվում Է, որ Samsung-ը պետք Է 533,3 միլիոն դոլար վճարի արդյունաբերական նմուշի արտոնագրերի խախտման համար, ինչպես նաեւ 5,3 միլիոն դոլար՝ գյուտի արտոնագրերի խախտման համար: Apple կորպորացիան հույս ուներ ստանալու մեկ միլիարդ դոլար, քանի որ, նրա կարծիքով՝ Samsung-ն արտոնագրերի օգտագործմամբ վաստակել Է առնվազն մեկ միլիարդ դոլար եւ պետք Է վճարի սմարթֆոնների իրացումից ստացած ամբողջ փողը, որոնցում ապօրինաբար օգտագործվել են արտոնագրված տեխնոլոգիաներն ու դիզայներական լուծումները:

Իր հերթին, Samsung-ը թեկուզեւ խոստովանել Է մեղքը, բայց պնդել Է շատ ավելի փոքր գումարի՝ 28 միլիոն դոլարի վճարումը, քանի որ կորեական արտադրողը համոզված Է, թե «փոխառված» բաղադրիչներն ու դիզայնի տարրերն ամբողջ սարքը չեն, այլ սոսկ դրա փոքր մասը: Ընկերությունների միջեւ դատական քննությունը ձգվում Է 2011 թվականից, բայց մինչ օրս տարբեր դատարանների կայացրած վճիռները չԷին բավարարում կողմերից ոչ մեկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am