Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Փաշինյանը խոստանում է ապահովել իշխանական կաբինետից անկախ դատարան և առանց կաշառքի դատավճիռներ

Փաշինյանը խոստանում է ապահովել իշխանական կաբինետից անկախ դատարան և 
առանց կաշառքի դատավճիռներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում դատավորներին հրահանգ տալ: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն այդպիսի գործընթացի մեջ իրեն չի դնի:

«Ես նման գործընթացի մեջ ինձ չեմ դնի, որովհետև եթե մեկ անգամ  դատարանին որևէ հրահանգ տանք, ապա դա նշանակում է, որ դատարանն այլևս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի: Մենք կարևորում ենք անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանի Հանրապետությունում: Դրա համար տեսնում ենք երկու գործնական անելիք: Նախ` դատարաններին իշխանական կաբինետներից և որևէ տեղից ապօրինի հրահանգներ չտրվեն, երկրորդ՝ ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի: Յուրաքանչյուր դատավոր, ով հավակնել է այդ պաշտոնին, պարտավոր է իր իրավասությունների շրջանակում կայացնել որոշումներ: Ահա այս քաղաքական պայմանն ապահովված է և դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով վերջին օրերին առկա անհնազանդության ակցիաներից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե դրանք իրականացվում են հեղափոխության անունից, ուրեմն պետք է դադարեցվեն:

«Այդ հարցերը բարձրացնող քաղաքացիները պետք է աշխատեն կառավարության հետ, որովհետև սա իրենց կառավարությունն է: Իսկ եթե դա արվում է սաբոտաժի նպատակով, ապա ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժի գործողություններ անելը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Սիրո հանդուրժողականության մթնոլորտը թող որևէ մեկը չփորձի մեկնաբանել թուլության մթնոլորտ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am