Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՖՖ-ն լրագրողներին ներկայացրեց «Շիրակ»-ի գործի փաստերը. Գյումրու ակումբը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ

ՀՖՖ-ն լրագրողներին ներկայացրեց «Շիրակ»-ի գործի փաստերը. Գյումրու ակումբը հանդես  է եկել պատասխան 
հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լրագրողների է ներկայացրել «Շիրակի» գործով փաստերը, հաղորդագրությունների արտապատկերումները, նաև ձայնագրությունները, որից հետո պատասխան հայտարարությամբ հանդես է եկել Գյումրու ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շիրակ»-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Շիրակ ՖԱ և ՀՖՖ ունեն արբիտրաժային համաձայնություն և բոլոր վեճերը պետք է քննվեն արբիտրաժային դատարանների կողմից։

Հաշվի առնելով այն, որ Կողմերը չեն սպառել Արբիտրաժային համաձայնության շրջանակներում Արբիտրաժ դիմելու իրավունքը, բոլոր նյութերը, որոնք կարող են կազմել արբիտրաժային վարույթի նյութեր գաղտնի են և Կողմերից որևէ մեկը իրավունք չունի հրապարակել այդ վարույթների համար հիմք հանդիսացող նյութերը մինչև Արբիտրաժի կողմից վերջնական որոշման կատարումը։

Այդ պատճառով այն նյութերը, որոնք ներկայացվելու և քննարկվելու են արբիտրաժում չեն կարող հրապարակվել ՀՖՖ և Շիրակ ՖԱ-ի կողմից։ Հատկապես ՀՖՖ-ն իրավունք չունի հրապարակել ձայնագրություններ, փաստաթղթեր, որոնք վերաբերվելու են արբիտրաժային վարույթին»:

«Շիրակ»-ն նաև տարածել է հետևյալ հայտարարությունը. « Այսուհետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք չունի ի կատար ածելու Կարգապահական կոմիտեի որոշումը և նվազեցնելու «Շիրակ» ակումբի միավորները՝ ըստ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր Իրավասության դատարանի որոշման»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am