Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԵԿ-ն ապրիլին ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ մուտքեր

ՊԵԿ-ն ապրիլին ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ մուտքեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն 2018թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին ապահովել է աննախադեպ ցուցանիշ` 14.5 միլիարդ դրամով գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը: Պետական բյուջեի եկամուտը կազմել է շուրջ 390 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 7.5 տոկոս կամ 27.3 միլիարդ դրամի աճ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ապրիլին ՊԵԿ-ն ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ, որից 108.3 միլիարդ դրամը գանձվել է հարկային, իսկ 22 միլիարդ դրամը մաքսային մարմինների կողմից: 50 միլիարդ դրամով  նվազել են գերավճարները: Ապրիլին 9 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ է վերադարձվել բիզնեսին: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել ապրիլի ցուցանիշները՝ հանձնարական տալով մայիսին և 2018-ի ընթացքում նույնպես պահպանել առաջանցիկ տեմպերը: Էական աճ է արձանագրվել արտահանման և ներմուծման ծավալներում: Հատկանշական է, որ մուտքերը ՊԵԿ-ը գերակատարել է 84 և 85 խմբերում ընդգրկված ապրանքերին տրված արտոնությունների, այսինքն՝ դրանց ներմուծումը սահմանին ԱԱՀ-ից ազատելու պայմաններում. այսպես, չորս ամիսների ընթացքում 75 միլիարդ դրամի չափով ներմուծված մեքենասարքավորումների դիմաց տնտեսվարողներից չի գանձվել 15 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ:  ՊԵԿ-ի առաջանցիկ ցուցանիշը ոչ միայն տնտեսական աճի, այլև ստվերի դեմ պայքարի և վարչարարության արդյունք է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]