Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Սևան ազգային պարկ»-ում պաշտոնեական կեղծիքի փաստերի առթիվ հարուցվել է քրգործ

«Սևան ազգային պարկ»-ում պաշտոնեական կեղծիքի փաստերի առթիվ հարուցվել է 
քրգործ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերահսկիչ պալատից ստացված` ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ամբողջովին ընդունել են պայմանագրերով նախատեսված, սակայն մասնակի կատարված աշխատանքները՝ էական վնաս պատճառելով պետության գույքային շահերին, ստորագրել և հաստատել են ակնհայտ կեղծ տեղեկություններ բովանդակող պաշտոնական փաստաթղթեր՝ կատարողական ակտեր, հանձնման-ընդունման արձանագրություններ: 

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am