Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մասնագետները ստեղծել են «Ավրորա»-ի հերոսներին ներկայացնող «Մատյան Մարդասիրաց» ձեռագիրը

Մասնագետները ստեղծել են «Ավրորա»-ի հերոսներին ներկայացնող «Մատյան 
Մարդասիրաց» ձեռագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Մատյան Մարդասիրաց» ձեռագիրը: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ գիրքը խորհրդանշական դեր կունենա ներկա և ապագա սերունդների համար:

 «Մատենադարանի մեր մասնագետները 21-րդ դարում առաջին անգամ գրեցին այն մարդկանց ազգանունները, որոնք այսօր հայտարարվելու են: Սա շատ կարևոր քայլ է՝ հաշվի առնելով այն պատմությունն ու 20 հազարից ավելի ձեռագրերը, որ մենք հպարտորեն պահպանում ենք այս շենքում: Հիմա ուզում ենք ստեղծել նոր գիրք, որը կպահի այսօրվա հերոսների անունները: Այդ պատմությունները սերնդեսերունդ կտարածվեն ու մարդիկ կհիշեն ու կիմանան նրանց արածների մասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ռուբեն Վարդանյանը:

«Ավրորա»-ի համահիմնադրի խոսքով՝ ձեռագիրը Մատենադարանում կցուցադրվի ապրիլի 24-ից հունիսի 10-ը: «Սա նոր ավանդույթ է, որը «Ավրորա»-ի շարժման մի կարևոր մասն է դառնալու: Այս նոր քայլը խորհրդանշական ու կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա այն պատմությունը, որ մենք հպարտությամբ պահպանել ենք, ու մեր դերը աշխարհի զարգացման ծրագրերում»,-հավելեց Ռուբեն Վարդանյանը:

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսներն են իրավապաշտպան Չո Լա Աունը (Մյանմա), բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան), կաթոլիկ միաբան Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն (Մեքսիկա): «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա եռօրյա միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը: Մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հունիսի 10-ին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am