Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայազգի գործարարները կոչ են անում չդառնալ գործիք օտար թշնամական հոսանքների համար

Հայազգի գործարարները կոչ են անում չդառնալ գործիք օտար թշնամական հոսանքների համար

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրում բնակվող մի խումբ հայազգի գործարարներ հայտարարություն են արել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով չանտեսել վերջին երեսուն տարիների ընթացքում արյան և չարչարանքի գնով հայկական պետականության ձեռքբերածը և, ակամա, չդառնալ գործիք օտար թշնամական կամ ներքին պառա­կտիչ հոսանք­ների համար: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ. 

«Հողերը մե՛րն են, մե՛րը 

Վաղն ապրիլի 24-ն է, և հարյուր հազարավոր հայեր իրենց հարգանքի տուրքն են մատուցելու ազգային սրբավայր Ծիծեռնակաբերդում: Ոչ ոք իրավունք չունի մեր սրբադաս նահատակների հիշատակման արարողութ­յունը շեղել այլ ուղղությամբ: 

Հիշենք` «Հողերը մե՛րն են, մե՛րը» ազնիվ կոչն էր, որ 1965 թվականի ապրիլի 24-ին Երևանում համախմբեց հարյուր հազարավոր հայորդի­ների, ովքեր վերստին ապացուցեցին իրենց` ազգային ինքնութ­յան ու հիշողու­թյան իրավունքը: Հետևենք նրանց օրինակին, ինքներս մեզ հարվածելու փոխարեն` մեր միասնական պահանջն ուղղենք ԱՄՆ-ին, Եվրոպական Միությանն ու Ռուսաստանի Դաշնութ­յանը` վերահաս­տա­տելու հայ ազգի պահանջատիրությունը մեր Մեծ Հայրենիքի նկատմամբ: 

Կոչ ենք անում չանտեսել վերջին երեսուն տարիների ընթացքում արյան և չարչարանքի գնով հայկական պետականության ձեռքբերածը և, ակամա, չդառնալ գործիք օտար թշնամական կամ ներքին պառա­կտիչ հոսանք­ների համար: Իսկ, տարիների ընթացքում կուտակ­ված ազգային եռանդը, հորդորում ենք ուղղել կառուցողական համատեղ աշխատանքի և հավակ­նոտ ազգային ծրագրերի իրականացմանը: 

Հանուն Հայրենյաց` 

Վարտան Սիրմակես

Հրաչ Կապրիելյան

Արդեն Սելլեֆյան

Հարութ Միսիրյան

Վարտկես Կնաջյան

Հայկ Հովհաննիսյան

Սարկիս Կամբուրյան

Մարտիկ Աբրիմիյան

Սաքո Աբրիմյան 

Հրանտ Գուլյան

Դավիթ Մելյան 

Պերճ Գոքբերգ 

Նիկո Յագան 

Աբրահամ Օդեմիս

Սևակ Արծրունի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am