Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ազատամարտի վետերանների միությունը կոչ է արել Փաշինյանին գործել բացառապես օրենքի տառով

Ազատամարտի վետերանների միությունը կոչ է արել Փաշինյանին գործել բացառապես 
օրենքի տառով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատամարտի վետերանների միությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դուրս գալ էմոցիաների դաշտից և դադարեցնել հանրահավաքը: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Ազատամարտի վետերանների միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։ Բազմաթիվ հայ զավակների արյան գնով ձեռք բերված անկախությունն ու խաղաղությունն  իրավունք չունենք վտանգելու, պետք է գնահատել այն՝ ինչ ձեռք է բերվել այս տարիների ընթացքում։  

Կոչ ենք անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ դադարեցնել հանրահավաքը, գործել բացառապես օրենքի տառով, դուրս գալ էմոցիաների դաշտից, ցուցաբերել զսպվածություն՝  անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով, կոպտորեն  խախտվում է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների իրավունքները, կանխվում է նրանց ազատ տեղաշարժը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am