Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով. այն կարող է խիստ հարված հասցնել տնտեսությանը

Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով. այն կարող է խիստ հարված 
հասցնել տնտեսությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարբեր ոլորտների գործարարները, ովքեր առաջիկայում պատրաստվում են նոր ներդրումներ կատարել, մտավախություն ունեն, որ երկրի անկայուն վիճակը կարող է վնաս հասցնել ընդհանուր տնտեսությանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ասկե Գրուպ» հայկական պողպատաձուլական ձեռնարկության համասեփականատեր Միքայել Հարությունյանն ասաց, որ իրենք շարունակում են իրենց գործով զբաղվել, բայց երկրում տիրող իրավիճակն իր հետքը թողնում է ընդհանուր տրամադրությունների ու վաճառքների վրա։ «Ամեն դեպքում՝ մենք աշխատում ենք, չենք կանգնել»,-ասաց գործարարը։ Նա նշեց, որ նախորդ տարի, ինչպես նաև այս տարվա երեք ամիսներին աճ են արձանագրել, ներկայում էլ նոր սարքավորումներ են տեղադրում, որը հաջորդ եռամսյակում կտրուկ կբարձրանի արտադրողականությունը։ «Հիմա նոր սարքավորումները, որ տեղադրենք, արդեն Հայաստանի ամբողջ շուկան կարող ենք ծածկել, իսկ ավելցուկը՝ արտահանել։ Բայց երկրում տիրող վիճակը կարող է զգալի վնաս հասցնել մեր գործունեությանը»,-ընդգծեց Միքայել Հարությունյանը։

«Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերության հիմնադիր Հայկ Շահնազարյանի խոսքով՝ իրենց գոհացնում է Հայաստանի ներկա տնտեսական վիճակը։ «Մենք տեսանելի և տպավորիչ աճ ենք գրանցել: Ընդ որում՝ արտահանման աճ ենք գրանցել թե՛ Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ, և թե՛ դեպի Եվրամիության երկրներ: Տնտեսական կայունությունը և ընդհանուր առմամբ կայունությունը մեր երկրում շահավետ է բոլորի համար: Նման անկայուն իրավիճակը շարունակվելու դեպքում կարող է խիստ հարված հասցնել տնտեսությանը»,-ասաց Հայկ Շահնազարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]