Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը հրաշալի էր կազմակերպված Երևանում. Եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահ

Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը հրաշալի էր կազմակերպված Երևանում. Եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիան պատրաստ է Հայաստանին հնարավորություն տալ Եվրոպայի մեծահասակների առաջնություն անցկացնելու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի փոխնախագահ Դավիդ Ցախվաձեն:

«Առաջին հերթին ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիային: Նրանք կարողացան շատ լավ կազմակերպել ամբողջ առաջնությունը: Սա մեզ` Եվրոպական   կոնֆեդերացիայի կարևորագույն մրցաշարերից մեկն է: Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը հրաշալի էր կազմակերպված Երևանում: Մենք նույնիսկ կառաջարկենք, որ այստեղ մեծահասակների առաջնություն ևս անցկացվի»,-շեշտեց Ցախվաձեն:  

Խոսելով մասնակիցների մասին` Եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահը փաստեց, որ մասնակիցներ հենց մինչև 23 տարեկանների առաջնություն է, որ առավել ուժեղ կազմ է հավաքում: «Հրաշալի կլիներ, եթե Հայաստանի ևս հաջողվեր մեդալ նվաճել, որտեղ կազմակերպիչ երկիր, սակայն ձեր թիմին չհաջողվեց»,-ասաց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am