Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտարարվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմենները

Հայտարարվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմենները

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) սեփականատեր Վլադիմիր Լիսինը, Forbes հանդեսի վարկածով, երրորդ անգամ գլխավորել Է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը: Նրա կարողությունը գնահատվում Է 19,1 մլրդ դոլար:

Ավելի վաղ Լիսինը վարկանիշը գլխավորել Է 2010 եւ 2011 թվականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկրորդ տեղն զբաղեցրել Է «Սեւերստալի» սեփականատեր Ալեքսեյ Միլլերը՝ 18,7 մլրդ դոլար կարողությամբ: 2017 թվականի վարկանիշի առաջատար Լեոնիդ Միխելսոնը, որը «Սիբուր» նավթաքիմիական ընկերության եւ «Նովատեկ» գազի ընկերության հիմնական սեփականատերն Է, 2018 թվականին իջել Է ցուցակի երրորդ դիրք. նրա կարողությունը գնահատվում Է 18 մլրդ դոլար:

Թոփ-10-ում նաեւ տեղ են գտել «Լուկօյլ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը (16,4 մլրդ դոլար), «Սիբուր»-ի եւ «Նովատեկ»-ի գծով Միխելսոնի գործընկեր Գենադի Տիմչենկոն (16 մլրդ դոլար), «Նորիլսկի նիկել»-ի համասեփականատեր Վլադիմիր Պոտանինը (15,9 մլրդ դոլար), «Եվրոխիմ»-ի ռազմավարության կոմիտեի նախագահ Անդրեյ Մելնիչենկոն (15,5 մլրդ դոլար), LetterOne Holdings-ի եւ «Ալֆա-Գրուպ»-ի համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը (15,1 մլրդ դոլար), UC Rusal-ի բաժնետեր Վիկտոր Վեկսելբերգը (14,4 մլրդ դոլար) եւ «Մետալլոինվեստ»-ի հիմնական սեփականատեր Ալիշեր Ուսմանովը (12,5 մլրդ դոլար): Վարկանիշի մասնակիցների միագումար կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել Է 25 միլիարդով եւ կազմել 485 մլրդ դոլար: Ռուսաստանում մեկ տարում նաեւ ավելացել Է միլիարդատերերի թիվը՝ 96-ից հասնելով 106-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am