Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների ապրիլի 16-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների ապրիլի 16-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների ապրիլի 16-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «ապրիլի 16-ին, ժամը 3.00-ին, Երևանի Շերամի փողոցի թիվ 49 շենքի դիմաց «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել կայանված «ՄԱԶ» մակնիշի ամբարձիչին:
«Նիսան»-ում գտնվող, 1992 թ. ծնված Արթուր Դիլանյանը և ինքնությունը չպարզված մոտ 25 տարեկան քաղաքացին տեղում մահացել են, իսկ 36-ամյա մի տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 13.35-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 21.45-ին, Երևանի Շինարարների փողոցի թիվ 35 շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 74 տան մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 12.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հր.Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 19.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ.Քանաքեռցու փողոցի թիվ 58 հասցեի մոտ վրաերթի ենթարկել 30-ամյա տղամարդու, որը «ձախ ուսահոդի գլենոիդի կոտրվածք, ուսահոդի հոդախախտ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՈւԱԶ-469 Բ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am