Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքում փրկարարները հեղեղավտանգ իրավիճակի առաջացումը քիչ հավանական են համարում

Գեղարքունիքում փրկարարները հեղեղավտանգ իրավիճակի առաջացումը քիչ հավանական են համարում

ԳԱՎԱՌ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում այս տարի թեեւ գարնանային ձնհալը շատ ավելի վաղ է սկսվել, սակայն, ըստ մարզի փրկարարների, այն առայժմ հեղեղավտանգ իրավիճակ չի ստեղծում մարզի համայնքների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունից, իրավիճակը միանգամայն հանգիստ եւ վերահսկելի է իրենց կողմից:
«Առաջին հերթին սարերում կուտակված ձյան քանակությունն այնքան չէ, որ մտահոգության տեղիք տա, երկրորդ հերթին չունենք ջերմաստիճանի կտրուկ բարձրացում ու անձրեւների առատություն, որոնք կարող են առաջացնել հեղեղավտանգ իրավիճակ: Բացի այդ, գետինը հիմա սառած չէ, եւ հալվող ձյունն ավելի շատ ներծծվում է հողում, քան թե ավելացնում է գետերի կամ գետակների ելքերը: Այդուհանդերձ, համաձայն մեր կողմից իրականացվող միջոցառումների պլանի, մենք հեղեղավտանգ բնակավայրերում տանում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ պատրաստ լինելով հետագա զարգացումներին: Սեւան թափվող գետերն էլ այս օրերին թեեւ հոսում են ելքերի որոշակի ավելացումներով, սակայն շատ հեռու են գտնվում իրենց վտանգավոր ելքերից:

Այսպես, Ձկնագետի հոսքը ապրիլի 12-ին կազմել է 2,28 խորանարդ մետր վայրկյան՝ 32, 5 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց, Արգիճի գետի հոսքը՝ 17,4 խորանարդ մետր վայրկյան՝ 110 մետր խորանարդ վայրկյան վտանգավոր ելքի դիմաց, Գավառագետի հոսքը՝ 4,50 խորանարդ մետր վայրկյան՝ 30,5 խորանարդ մետր վտանգավոր ելքի դիմաց: Իր վտանգավոր ելքին՝ 14,2 խորանարդ մետր վայրկյանին ավելի մոտ է Մասրիկ գետի հոսքը, ինչը կազմել է 9,30 խորանարդ մետր վայրկյան»,-ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am