Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Ընթերցանության մարաթոնին հանրությունը ծանոթացավ Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքր ծալ» ստեղծագործությանը


ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում անցկացված  ընթերցանության մարաթոնի մասնակիցները կարդացին ամերիկացի ժամանակակից գրող Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքր ծալ» ստեղծագործությունը հայերեն և անգլերեն տարբերակներով: Միջոցառումն անցկացվեց ապրիլի 13-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Այս կերպ ցանկանում ենք ևս մեկ անգամ նպաստել ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, միջոցառման շնորհիվ հանրությանը ծանոթացնում ենք նաև օտար հեղինակների գրքերին: Այս տարի Հայաստանում Ամերիկայի դեսպանատան աջակցությամբ հրատարակվել է Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքր ծալ» գործը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց  Գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:

Նրա խոսքով` գիրքը նախատեսվում է հանձնել Երևանի բոլոր գրադարաններին:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Հայաստանի մշակույթի փոխնախարարներ Արթուր Պողոսյանը, Արև Սամուելյանը, Ներսես Տեր-Վարդանյանը, թարգմանիչներ, գրողներ և այլք:

Ընթերցանության մարաթոնը երրորդ տարին կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ:

Առաջին տարին ընթերցվել է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գիրքը, հաջորդ տարի` Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները»:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ