Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ արիները նշում են Բնության Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը

Հայ արիները նշում են Բնության Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր - Մեծ Մոր - Աստվածամոր - Մայր Անահիտի) տարածքում ապրիլի 7-ին արեւածագը դիմավորեցին Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոնով:

Մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը, որ կավարտվի վաղը՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները այս տոնին առանձնակի շուքով են պատրաստվում: Զատիկը բնական տոն է, երբ բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում մարդկանց սրտերը: Մեկ օր առաջ տոնի մասնակիցներից մի քանի տարեց կանայք՝ մամիկներ, ուշ երեկոյան  հավաքվում են հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի տանը եւ կաթնահունց գաթաներ թխում: Գաթաներից մեկի մեջ դնում են Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի

Այսօր ձոնից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչը՝ քուրմ Արմոգը ներկաներին բաժանեց այդ կաթնահունց գաթաները: Ում գաթայից Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի դուրս գար, նրա օջախում էլ կշարունակվեր տոնը եւ նրան էլ կտրվեր մատանին որպես նվեր՝ ձվախաղը սկսելու պատվի առիթով: Հետաքրքիր զուգադիպությամբ մատանին դուրս եկավ հենց թխողի՝ 80-ամյա Ազնիվ տատի գաթայից:

Երեկոյան նրա տանը կշարունակվի Զատկի տոնը, որ կուղեկցվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ձոներգերով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Մայր Անահիտի, Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի:

Այնուհետեւ  հայ արիների ու համախմբված ազգայնականների անդամները կգնան Մայր Արաքսի մոտ՝ ապրիլի 8-ի լուսադեմը Մայր Անահիտին ուղղված ձոնով սկսելու:

Մայր գետի մոտ հատուկ ծես կարվի՝ ի աջակցություն մեր բանակի, մեր զինվորների, որպեսզի նրանց մայրերի խոսքն, ինչպես զորավոր ձոն, հասնի Մայր Անահիտին ու Տիեզերքից նոր զորությամբ պաշտպան կանգնի մեր քաջերին: Մայրն իր ձագին պաշտպանելու համար անհնարինը կանի, եւ Մայր Անահիտի ցասումից թշնամին դեռ երկար ուշքի չի գա:

Ծեսից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Մայրի Արաքսի ջրերին ցորենի հատիկներ կխառնեն՝ ի նշան այս տարում հողի առատ պտղաբերության: Հայ արիների եւ համախմբված ազգայնականների այն անդամները, ովքեր հողագործներ են, իրենց տուն Արաքսի ջուր կտանեն՝ սեփական հողամասերում առաջին հատիկը Մայր գետի ջրով ցողելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am