Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ապարանում նոր մանկապարտեզի կառուցման համար տարածք տրամադրվեց

Ապարանում նոր մանկապարտեզի կառուցման համար տարածք տրամադրվեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքին նոր մանկապարտեզի կառուցման համար Պետական գույքի կառավարման հաշվեկշռին ամրացված և Շենավանի միջնակարգ դպրոցին փոխանցված 0.3 հա հողատարածք կտրամադրվի: Որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում: Այն ներկայացրել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Տարածքի արժեքը 1.5 մլն դրամ է գնահատվել: Շենավանի դպրոցի հարևանությամբ մանկապարտեզը մոտ 300-ից 400 ք/մ տարածք կզբաղեցնի եւ նախադպրոցական կրթություն կտրամադրի 90 երեխայի: Նոր մանկապարտեզի շինարարության մեջ քաղաքը 13.8 մլն դրամ կներդնի, որից 7 մլն դրամն արդեն իրացվել է, իսկ 6.8 մլն դրամը կծախսվի 2018-2019 թվականներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արման Սահակյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am