Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հռոմի պապը Դուբլինում կմասնակցի Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը

Հռոմի պապը Դուբլինում կմասնակցի Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսին կայցելի Իռլանդիա եւ կմասնակցի ավանդական կաթոլիկական Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը, որը տեղի Է ունենալու Դուբլինում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ընտանիքների համաշխարհային հանդիպման կապակցությամբ ես մտադիր եմ այս տարվա օգոստոսի 25-ին երկու օրով ուղեւորվելԴուբլին»,-հայտարարել Է քահանայապետն ինքը՝ մարտի 21-ին հանդես գալով Վատիկանում անցկացված համընդհանուր ունկնդրության ընթացքում: «Շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիական իշխանություններին, եպիսկոպոսներին, Դուբլինի եպիսկոպոսին եւ բոլոր նրանց, ովքեր համագործակցել են այդ ուղեւորության նախապատրաստման նպատակով: Շնորհակալությո՛ւն»,-ասել Է Ֆրանցիսկոսը:

Ընտանիքների համաշխարհային հանդիպումը յուրաքանչյուր երեք տարին մեկ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից անցկացվում Է աշխարհականների, ընտանիքների եւ կյանքի գործերով Վատիկանի Դիկաստերիայի հովանու ներքո: Վերջին անգամ այդ ֆորումը 2015 թվականի սեպտեմբերին կայացել Է Ֆիլադելֆիայում (ԱՄՆ): Ընտանիքների դուբլինյան հանդիպմանն իրենց մասնակցության մասին, Վատիկանի աղբյուրների համաձայն, արդեն հայտարարել Է շուրջ 20 հազար մարդ: Մինչեւ վերջին ժամանակներս այդ համաժողովին քահանայապետի մասնակցության հարցը բաց Էր մնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am