Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալլա Պուգաչովան խոստովանել Է, որ ծերանում Է

Ալլա Պուգաչովան խոստովանել Է, որ ծերանում Է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան երկրպագուներին հայտարարել Է, որ արագորեն ծերանում Է: Արտիստուհին առողջական վիճակի վատացումից գանգատվել Է իր Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Օրգանիզմս տեղի Է տալիս:

Դժվարությամբ եմ շնչում, դժվարությամբ եմ քայլում, բայց ես դեռ ողջ եմ եւ պետք Է ապրեմ երեխաներիս համար»,-ընդգծել Է Պուգաչովան: Ինչպես նշում Է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, երգչուհին այդպես Է պատասխանել իր արտաքին տեսքը ծաղրող ինտերնետ-օգտատերերի քննադատությանը:

«Ձեր թույնն ու չարությունն ուղղեք կյանքի ավելի կարեւոր խնդիրների դեմ պայքարելուն, քան իմ ծերությունն Է ու անկարությունը»,-առաջարկել Է 68-ամյա աստղը: Նա նաեւ խոստացել Է մինչեւ իր օրերի վերջը մտածել երեխաների ու իր երկրպագուների մասին: Ալլա Պուգաչովան ունի երկու անչափահաս երեխա՝ Ելիզավետան եւ Գարրին: Երգչուհին ես մեկ դուստր ունի՝ 46-ամյա Քրիստինա Օրբակայտեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am